Հոդված 33. Փոխանցվող տվյալների իրական ժամանակում հավաքման գործում փոխադարձ աջակցություն
Հոդված 33. Փոխանցվող տվյալների իրական ժամանակում հավաքման գործում փոխադարձ աջակցություն
1. Կողմերը միմյանց փոխադարձ աջակցություն կտրամադրեն իրենց տարածքում հատուկ հաղորդակցությունների հետ կապված համակարգչային համակարգի միջոցով փոխանցվող տվյալների իրական ժամանակում հավաքման գործում: 2-րդ կետի դրույթներով նախատեսված աջակցությունը իրականացվում է ներքին օրենսդրությամբ սահմանված պայմաններով և ընթացակարգերով:
2. Յուրաքանչյուր Կողմ կտրամադրի այսպիսի աջակցություն` կապված այն քրեական հանցագործությունների հետ, որոնց համար փոխանցված տվյալների իրական ժամանակում հավաքումը մատչելի կլիներ նույնանման ներքին գործի դեպքում: