Հոդված 23. Միջազգային համագործակցությանն առնչվող հիմնական սկզբունքներ
Հոդված 23. Միջազգային համագործակցությանն առնչվող հիմնական սկզբունքներ
Կողմերը, սույն գլխի դրույթներին համապատասխան, պետք է համագործակցեն միմյանց հետ, կիրառելով քրեական գործերով միջազգային համագործակցության համապատասխան միջազգային միջոցները, միասնականացման կամ փոխադարձաբար պարտավորեցնող օրենսդրության հիման վրա կնքված համաձայնագրերը և ներքին օրենքները, համակարգչային համակարգերի և տվյալների հետ կապված քրեական հանցագործությունների հետաքննության կամ հետապնդման նպատակների կամ քրեական հանցագործության էլեկտրոնային ձևի ապացույցներ հավաքելու համար` ամենալայն հնարավորությամբ:
Վերնագիր 2. Հանձնմանն առնչվող սկզբունքներ