Անցնել բովանդակությանը

Հոդված 20. Փոխանցվող տվյալների հավաքումը իրական ժամանակում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Փոխանցվող տվյալների հավաքումը իրական ժամանակում

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` լիազորելու իր իրավասու մարմիններին.

ա) հավաքելու կամ գրանցելու տվյալ Կողմի տարածքում տեխնիկական միջոցների կիրառման միջոցով, և

բ) ծառայություն տրամադրողին ստիպել՝ վերջինիս ունեցած տեխնիկական հնարավորությունների սահմաններում.

1) հավաքել կամ գրանցել տվյալ Կողմի տարածքում տեխնիկական միջոցների կիրառման միջոցով, կամ

2) իրավասու մարմինների հետ համագործակցել և նրանց աջակցել իրական ժամանակում փոխանցվող տվյալների հավաքման գործում, որոնք կապված են համակարգչային համակարգի միջոցով իր տարածքում փոխանցված կապին:

2. Այն դեպքում, երբ Կողմը, իր ներպետական իրավական համակարգով սահմանված սկզբունքներին համապատասխան, չի կարող ընդունել 1-ի կետի «ա» ենթակետում նշված միջոցները, նա կարող է դրանց փոխարեն ընդունել օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իրական ժամանակում իր տարածքում փոխանցված կապի հետ կապված փոխանցման տվյալների հավաքման համար՝ իր տարածքում տեխնիկական միջոցների կիրառման միջոցով:

3. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` պարտավորեցնելու համար ծառայություն տրամադրողին գաղտնի պահել սույն հոդվածով սահմանված ցանկացած իրավասության իրականացման փաստ և դրա հետ կապված ցանկացած տեղեկատվություն:

4. Սույն հոդվածում սահմանված լիազորություններն ու ընթացակարգերը պետք է լինեն 14-րդ և 15-րդ հոդվածների կարգավորման առարկա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։