Հոդված 36. Ստորագրումը և ուժի մեջ մտնելը
Հոդված 36. Ստորագրումը և ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և ոչ անդամ այն պետությունների համար, որոնք մասնակցել են դրա մշակմանը:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հավանության: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին և 2-րդ կետերի դրույթների համաձայն Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին հինգ պետությունների կողմից, որոնցից առնվազն երեքը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ են, համաձայնություն տրվելուց հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
4. Այն պետությունների համար, որոնք հետագայում համաձայնություն կհայտնեն Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին, Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին և 2-րդ կետերի դրույթների համաձայն Կոնվենցիայով կաշկանդված լինելու մասին համաձայնություն տալուց հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը: