Անցնել բովանդակությանը

Հոդված 43. Վերապահումների կարգավիճակը և հետ վերցնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 43. Վերապահումների կարգավիճակը և հետ վերցնելը

1. Կողմը, որը, համաձայն 42-րդ հոդվածի, վերապահում է անում, կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ վերցնել այն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելը ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից: Եթե ծանուցման մեջ նշված է վերապահումը հետ վերցնելու ուժի մեջ մտնելու օրը, և այդ օրը ավելի ուշ է, քան ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրն է, հետ վերցնելը ուժի մեջ է մտնում ծանուցման մեջ նշված օրվանից:

2. Կողմը, որը, համաձայն 42-րդ հոդվածի, վերապահում է արել ամբողջությամբ կամ մասնակիորեն, հետ կվերցնի այն այնքան շուտ, ինչքան դա կթույլատրեն հանգամանքները:

3. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը 42-րդ հոդվածի համաձայն մեկ կամ ավելի վերապահումներ արած Կողմերից պարբերաբար տեղեկանում է նման վերապահումները հետ վերցնելու հեռանկարների վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։