Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Անօրինական կերպով հաղորդակցություն գաղտնի որսալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Անօրինական կերպով հաղորդակցություն գաղտնի որսալը

Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով` տեխնիկական միջոցներով գաղտնի որսալու համակարգչային համակարգ մտնող, համակարգից դուրս եկող և համակարգի մեջ գտնվող համակարգչային տվյալների ոչ հրապարակավ փոխանցումները, ներառյալ համակարգչային համակարգից էլեկտրամագնիսական արտահոսքը, որը փոխանցում է նման համակարգչային տվյալներ: Կողմը կարող է պահանջել, որ հանցագործությունը կատարված լինի անազնիվ նպատակներով կամ այն համակարգչային համակարգի հետ, որը միացված է մեկ ուրիշ համակարգչային համակարգի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։