Անցնել բովանդակությանը

Հոդված 38. Տարածքային կիրառում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38. Տարածքային կիրառում

1. Յուրաքանչյուր Պետություն կարող է ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու ժամանակ նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կկիրառվի սույն Կոնվենցիան:

2. Ցանկացած Պետություն կարող է ավելի ուշ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա: Այդ տարածքների առնչությամբ Կոնվենցիան ուժի մեջ կմտնի այդպիսի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Ցանկացած հայտարարություն, որը կատարվել է համաձայն նախորդ երկու կետերի, հայտարարությունում նշված ցանկացած տարածքի առնչությամբ կարող է հետ վերցվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելը ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուն հաջորդող երեք ամիսը լրանալուց հետո` եկող ամսվա առաջին օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։