Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Պայմանները և երաշխիքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Պայմանները և երաշխիքները

1. Յուրաքանչյուր Կողմ կապահովի, որ սույն բաժնով տրամադրված ուժերի և ընթացակարգերի սահմանումը, իրագործումը և կիրառումը ենթարկվեն իր ներպետական օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու երաշխիքներին, որոնք կապահովեն մարդու իրավունքների և ազատությունների համապատասխան պաշտպանությունը. ներառյալ այն իրավունքները, որոնք բխում են Եվրոպայի խորհրդի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների 1950 թ. Կոնվենցիայով, 1966 թ. ՄԱԿ-ի` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային Դաշնագրով և մարդու իրավունքների մյուս կիրառելի միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններից, և որոնք կմիացնեն համաչափության սկզբունքը:

2. Այսպիսի պայմանները և երաշխիքները պետք է, ելնելով առնչվող իրավասության և ընթացակարգի բնույթից, ի թիվս այլոց, ներառեն դատական կամ մյուս անկախ վերահսկողությունները, հիմքերը, որոնք արդարացնում են կիրառումը և նման իրավասության ու ընթացակարգի շրջանակի սահմանափակումները և տևողությունը:

3. Այն ծավալով, որը համատեղելի է հանրային շահերի, մասնավորապես, արդարադատության իրականացման հետ, յուրաքանչյուր Կողմ կքննարկի իրավասությունների և ընթացակարգերի ազդեցությունը այս բաժնում երրորդ կողմերի իրավունքների, պատասխանատվության և օրինական շահերի վրա:

Վերնագիր 2. Պաշտպանվող համակարգչային տվյալների արագ պահպանումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։