Անցնել բովանդակությանը

Հոդված 25. Փոխադարձ աջակցությանն առնչվող ընդհանուր սկզբունքներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Փոխադարձ աջակցությանն առնչվող ընդհանուր սկզբունքներ

1. Կողմերը պետք է հնարավորինս լայն ծավալով միմյանց փոխադարձ աջակցություն ցուցաբերեն համակարգչային համակարգերի և տվյալների հետ կապված քրեական հանցագործությունների հետաքննության կամ հետապնդման նպատակների, ինչպես նաև քրեական հանցագործությունների էլեկտրոնային ձևերի ապացույցների հավաքման համար:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է նաև ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 27-րդից 35-րդ հոդվածներում նախատեսված պարտավորությունները կատարելու համար:

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է հրատապ հանգամանքներում փոխադարձ աջակցության կամ դրա հետ կապված հաղորդակցության մասին հարցում կատարել կապի արագ միջոցներով, այդ թվում` ֆաքսով և էլեկտրոնային փոստով, այդ միջոցների գաղտնիության և վավերականության համապատասխան աստիճանների ապահովման հնարավորությունները հաշվի առնելով (ներառյալ, անհրաժեշտության դեպքում, ծածկագրերի օգտագործումը), հարցվող Կողմի պահանջի դեպքում ձևական հաստատում ձեռք բերելով: Հարցվող Կողմը ընդունում է և պետք է պատասխանի արագ կապի միջոցներով ստացված հարցմանը:

4. Բացի սույն գլխի հոդվածներում հատուկ սահմանվածից` փոխադարձ աջակցությունը պետք է հարցվող Կողմի օրենսդրությամբ կամ փոխադարձ աջակցության մասին համապատասխան պայմանագրերով սահմանված պայմանների կարգավորման առարկա լինի, ներառյալ այն հիմքերը, որոնցով հարցվող Կողմը կարող է մերժել համագործակցությունը: Հարցվող Կողմը չպետք է կիրառի փոխադարձ աջակցություն մերժելու իրավունքը, կապված 2-րդից 11-րդ հոդվածներում նշված հանցագործությունների հետ, միայն այն հիմքով, որ հարցումը վերաբերում է այնպիսի հանցանքի, որն ինքը համարում է ֆինանսական հանցագործություն:

5. Այն դեպքերում, երբ, սույն գլխի դրույթներին համապատասխան, հարցվող Կողմին թույլատրվում է փոխադարձ աջակցությունը դարձնել պայմանական, երկակի քրեականության առկայության հետևանքով, այդ պայմանը պետք է դիտվի իրագործված` անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք Կողմի օրենքները դասում են տվյալ հանցագործությունը հանցանքների նույն դասում, կամ անվանվո՞ւմ է այն նույն տերմինաբանությամբ, ինչ որ հարցում կատարած Կողմը, եթե հանցավոր գործողությունը, որի համար նախատեսվում է փոխադարձ աջակցության ցուցաբերում, քրեական հանցագործություն է` ըստ իր օրենսդրության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։