Հոդված 30. Պահպանվող փոխանցված տվյալների արագացված հայտնումը
Հոդված 30. Պահպանվող փոխանցված տվյալների արագացված հայտնումը
1. 29-րդ հոդվածում նշված հատուկ հաղորդակցման հետ կապված փոխանցվող տվյալների պահպանման վերաբերյալ հարցման կատարման դեպքում, երբ հարցվող Կողմը հայտնաբերում է, որ մյուս պետության ծառայություն տրամադրողը ներգրավվել է հաղորդակցման փոխանցման մեջ, հարցվող Կողմը արագ հայտնում է հարցում կատարած Կողմի փոխանցվող տվյալների բավարար քանակաչափի մասին` պարզելով ծառայություն տրամադրողին և այն ճանապարհը, որով փոխանցվել են տվյալները:
2. 1-ին կետում նշված փոխանցված տվյալների հայտնաբերումը կարող է մերժվել միայն այն դեպքում, եթե.
ա. հարցումը կապված է այնպիսի հանցագործության հետ, որը, հարցվող Կողմի կարծիքով, հանդիսանում է քաղաքական հանցագործություն կամ կապված է քաղաքական հանցագործության հետ, կամ
բ. հարցման կատարումը, հարցվող Կողմի կարծիքով, կարող է վնաս հասցնել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին և այլ կարևոր շահերին:
Վերնագիր 2. Հետաքննչական իրավասությունների հետ կապված փոխադարձ աջակցություն