Հոդված 32. Համաձայնության առկայության դեպքում կամ, երբ դա հրապարակավ մատչելի է, պահպանվող համակարգչային տվյալների անդրսահմանային կարգով մուտք գործելը
Հոդված 32. Համաձայնության առկայության դեպքում կամ, երբ դա հրապարակավ մատչելի է, պահպանվող համակարգչային տվյալների անդրսահմանային կարգով մուտք գործելը
Կողմը առանց մյուս Կողմի թույլտվության կարող է.
ա. մուտք գործել հրապարակավ մատչելի (բաց աղբյուր), պահպանվող համակարգչային տվյալների մեջ` առանց հաշվի առնելու տվյալների` աշխարհագրական տեսանկյունից գտնվելու վայրը, կամ
բ. իր տարածքում գտնվող համակարգչային համակարգի միջոցով մտնել կամ ստանալ մյուս Կողմի տարածքում գտնվող` պահպանվող համակարգչային տվյալներ, եթե Կողմն ստացել է օրինական և կամավոր համաձայնություն այն անձի կողմից, որը համակարգչային համակարգի միջոցով մյուս Կողմին տվյալներ հայտնելու օրինական լիազորություն ունի: