Հոդված 41. Դաշնային պետություններին առնչվող դրույթներ
Հոդված 41. Դաշնային պետություններին առնչվող դրույթներ
1. Դաշնային պետությունը կարող է իրավունք վերապահել` կատարելու այն պարտականությունները, որոնք նշված են սույն Կոնվենցիայի II գլխում, երբ դա համապատասխանում է նրա հիմնարար սկզբունքներին, որոնք կանոնակարգում են կենտրոնական կառավարության և դաշնության սուբյեկտների միջև կամ այլ նմանատիպ տարածքային հաստատությունների հետ փոխհարաբերությունները` ապահովելով III գլխում նշված համագործակցության հնարավորությունը:
2. 1-ին կետի համաձայն վերապահում կատարելիս դաշնային պետությունը չի կարող կիրառել վերապահման այնպիսի պայմաններ, որով բացառվում է կամ էապես նվազեցվում են II գլխում նշված միջոցները տրամադրելու նրա պարտականությունները: Ընդհանուր առմամբ, այդ միջոցներին համապատասխան, նա կապահովի իրավունքների լայն և արդյունավետ կիրառման հնարավորություն:
3. Դաշնային կառավարությունը պետք է տեղեկացնի այդ պետության սուբյեկտների իրավասու մարմիններին, որ նրանք ձեռնարկեն համապատասխան քայլեր Կոնվենցիայի այն դրույթների կատարման կապակցությամբ, որոնց կատարումը գտնվում է դաշնության սուբյեկտների կամ նմանատիպ տարածքային հաստատությունների իրավասության ներքո, բայց որոնք, ըստ դաշնության սահմանադրական համակարգերի, դաշնության սուբյեկտները պարտադրված չեն ձեռնարկել: