Անցնել բովանդակությանը

Հոդված 37. Կոնվենցիային միանալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37. Կոնվենցիային միանալը

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Կոնվենցիայի մասնակից պետությունների հետ խորհրդակցելուց հետո և նրանց միաձայն համաձայնությունը ստանալուց հետո կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի ոչ անդամ ցանկացած պետության, որը չի մասնակցել Կոնվենցիայի մշակմանը, միանալու սույն Կոնվենցիային: Որոշումը պետք է ընդունվի Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետում սահմանված մեծամասնության և Կոմիտեի նիստում գտնվող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն քվեարկությամբ:

2. Ցանկացած միացած պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։