Հոդված 46. Կողմերի խորհրդակցությունները
Հոդված 46. Կողմերի խորհրդակցությունները
1. Կողմերը անհրաժեշտության դեպքում պետք է պարբերաբար խորհրդակցեն, որպեսզի հեշտացվի.
ա. Կոնվենցիայի արդյունավետ օգտագործումը և կատարումը, ներառյալ ցանկացած խնդրի բացահայտումը, ինչպես նաև սույն Կոնվենցիայի վերաբերյալ ցանկացած հայտարարության կամ վերապահման ազդեցությունը,
բ. կիբեռհանցագործության հետ կապված կարևոր իրավական, ոստիկանական կամ տեխնոլոգիական զարգացումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը և էլեկտրոնային ձևով ապացույցների հավաքումը,
գ. Սույն Կոնվենցիայի հնարավոր լրացումների կամ փոփոխությունների վերաբերյալ քննարկումները:
2. Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն (CDPC) պարբերաբար կտեղեկացվի 1-ին կետում նշված խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ:
3. Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն (CDPC) անհրաժեշտության դեպքում կհեշտացնի 1-ին կետում նշված խորհրդակցությունները և կձեռնարկի անհրաժեշտ քայլեր` աջակցելու համար Կողմերին Կոնվենցիայի մեջ լրացումներ կամ փոփոխություններ կատարելու գործում: Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո առնվազն երեք տարի Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն (CDPC) կհամագործակցի Կողմերի հետ, որպեսզի Կոնվենցիայի բոլոր դրույթները վերանայվեն, և անհրաժեշտության դեպքում կառաջարկի Կոնվենցիայի մեջ համապատասխան փոփոխություններ կատարել:
4. Բացի այն դեպքերից, երբ Եվրոպայի խորհուրդը ծախսերը վերցնում է իր վրա, կապված 1-ին կետում նշված դրույթների կատարման հետ, Կողմերը այսպիսի ծախսերը անում են ինքնուրույն` իրենց սահմանած կարգով:
5. Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը Կողմերին կաջակցի սույն հոդվածում նշված նրանց գործառույթների կատարման գործում: