Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Պարունակվող տվյալների որսումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Պարունակվող տվյալների որսումը

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, կապված մի շարք լուրջ հանցանքներ ներպետական օրենսդրությամբ սահմանելու հետ, իր իրավասու մարմիններին լիազորելու համար.

ա) հավաքել կամ գրանցել տվյալ Կողմի տարածքում տեխնիկական միջոցների կիրառման միջոցով, և

բ) ծառայություն տրամադրողին ստիպել՝ վերջինիս ունեցած տեխնիկական հնարավորությունների սահմաններում.

i) հավաքել կամ գրանցել տվյալ Կողմի տարածքում տեխնիկական միջոցների կիրառման միջոցով, կամ

ii) իրավասու մարմինների հետ համագործակցել և նրանց աջակցել իրական ժամանակում պարունակվող տվյալների հավաքման գործում, որոնք կապված են համակարգչային համակարգի միջոցով իր տարածքում փոխանցված կապին:

2. Այն դեպքում, երբ Կողմը, իր ներքին իրավական համակարգով սահմանված սկզբունքներին համապատասխան, չի կարող ընդունել 1-ին կետի «ա» ենթակետում նշված միջոցները, դրանց փոխարեն նա կարող է ընդունել օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իրական ժամանակում իր տարածքում փոխանցված կապի հետ կապված փոխանցման տվյալների հավաքման գործում՝ իր տարածքում տեխնիկական միջոցների կիրառման օգնությամբ:

3. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` պարտավորեցնելու համար ծառայություն տրամադրողին գաղտնի պահել սույն հոդվածով սահմանված ցանկացած լիազորության իրագործման փաստ և դրա հետ կապված ցանկացած տեղեկատվություն:

4. Սույն հոդվածում սահմանված լիազորություններն ու ընթացակարգերը պետք է լինեն 14-րդ և 15-րդ հոդվածների կարգավորման առարկա:

Բ ա ժ ի ն 3

Իրավազորություն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։