Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝

ա) «համակարգչային համակարգ» նշանակում է՝ ցանկացած սարք կամ փոխկապակցվող կամ կապակցվող սարքերի խումբ, որոնցից մեկը կամ մի քանիսը, ծրագրի համաձայն, կատարում են տվյալների ավտոմատ մշակում,

բ) «համակարգչային տվյալներ» նշանակում է՝ փաստերի, տեղեկատվության կամ հասկացության հավաքումը այն ձևով, որը հարմար է համակարգչային համակարգերում մշակման համար, ներառյալ այն ծրագրերը, որոնք ապահովում են համակարգչային համակարգի գործառույթների իրականացումը,

գ) «ծառայություն տրամադրող» նշանակում է՝

i. ցանկացած հանրային կամ մասնավոր կազմակերպություն, որը իր ծառայությունից օգտվողներին տրամադրում է հաղորդակցվելու հնարավորություն համակարգչային համակարգի միջոցով, և

ii. ցանկացած այլ կազմակերպություն, որը մշակում է կամ պահպանում է համակարգչային տվյալները այսպիսի հաղորդակցական ծառայության կամ այսպիսի ծառայությունից օգտվողների անունից,

դ) «փոխանցվող տվյալներ» նշանակում է՝ ցանկացած համակարգչային տվյալ՝ կապված համակարգչային համակարգի միջոցով հաղորդակցության հետ, որն առաջացել է ստեղծված համակարգչային համակարգով, որը ձևավորված է որպես հաղորդակցության շղթայի մի մաս և ցույց է տալիս հաղորդակցությունների ծագումը, վերջնակետը, ուղին, ժամանակը, ամսաթիվը, չափը, տևողությունը կամ նշված ծառայության տեսակը:

Գ լ ու խ II

Ազգային մակարդակով ձեռնարկվող միջոցներ

Բաժին 1

Հատուկ քրեական օրենսդրություն

Վերնագիր 1. Համակարգչային համակարգերի և տվյալների գաղտնիության, միասնության և մատչելիության դեմ ուղղված հանցագործություններ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։