Հոդված 10. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հանցագործությունները
Հոդված 10. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հանցագործությունները
1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու հեղինակային իրավունքի խախտումը, սահմանված ըստ այդ Կողմի օրենսդրության` 1971 թ. հուլիսի 24-ի Փարիզյան ակտով ստանձնած պարտականությունների համաձայն, վերանայված Գրական և գեղարվեստական աշխատանքների պաշտպանության Բեռնի Կոնվենցիայում, Մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող ասպեկտների վերաբերյալ Համաձայնագրում և WIPO Հեղինակային իրավունքի մասին Պայմանագրում` բացառությամբ այդ Կոնվենցիաներում նշված ցանկացած բարոյական իրավունքի, երբ այդպիսի գործողությունները կատարվում են կամավոր կերպով, առևտրային մասշտաբներով և համակարգչային համակարգի միջոցով:
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու հարակից իրավունքների խախտումը, սահմանված ըստ այդ Կողմի օրենսդրության, համաձայն Հնչյունագրային և ռադիոհաղորդող կազմակերպությունների դերասանների, ռեժիսորների պաշտպանության մասին միջազգային Կոնվենցիայով (Հռոմի Կոնվենցիա), Մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող ասպեկտների վերաբերյալ Համաձայնագրով և WIPO ներկայացումների և ֆոնոգրամների մասին Պայմանագրով ստանձնած պարտականությունների` բացառությամբ այդ Կոնվենցիաներում նշված ցանկացած բարոյական իրավունքի, երբ այդպիսի գործողությունները կատարվում են կամավոր կերպով, առևտրական մասշտաբներով և համակարգչային համակարգի միջոցով:
3. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել` որոշ սահմանափակ դեպքերում չկիրառելու սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված քրեական պատասխանատվություն, եթե առկա են իրավական պաշտպանության այլ արդյունավետ միջոցներ, և եթե նման իրավունք վերապահելը չի առաջացնում շեղում սույն հեդվածի 1-ին և 2-րդ կետով նախատեսված միջազգային համաձայնագրերով Կողմի ունեցած միջազգային պարտավորությունների կատարումից:
Վերնագիր 5. Օժանդակ պատասխանատվություն և պատժամիջոցներ