Հոդված 11. Փորձ և օգնում կամ դրդում
Հոդված 11. Փորձ և օգնում կամ դրդում
1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով` ցանկացած հանցագործության կատարմանն օգնելը կամ դրդելը, որը սահմանված է` համաձայն սույն Կոնվենցիայի 2-րդից 10-րդ հոդվածների, այսպիսի հանցագործության կատարման մտադրությամբ:
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով արված փորձը` կատարելու ցանկացած հանցագործություն` սահմանված ըստ սույն Կոնվենցիայի 3-րդից 5-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածների և 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերի:
3. Յուրաքանչյուր Կողմ կարող է սույն հոդվածի 2-րդ կետը մասամբ կամ ամբողջությամբ չկիրառելու իրավունք վերապահել: