Հոդված 12. Կորպորատիվ պատասխանատվություն
Հոդված 12. Կորպորատիվ պատասխանատվություն
1. Յուրաքանչյուր Կողմ պարտավոր է ընդունել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` ապահովելու, որպեսզի իրավաբանական անձանց կարելի լինի պատասխանատվության ենթարկել սույն Կոնվենցիայով նախատեսված այնպիսի քրեական հանցագործության համար, որն ի օգուտ այդ իրավաբանական անձանց կատարվել է որպես անհատ կամ որպես իրավաբանական անձի մարմնի մաս հանդես եկող և տվյալ իրավաբանական անձի ներսում հետևյալի հիման վրա առաջատար դիրք զբաղեցնող որևէ ֆիզիկական անձի կողմից,
ա) ներկայացնելու իրավաբանական անձին,
բ) որոշումներ ընդունելու իրավաբանական անձի անունից,
գ) հսկողություն իրականացնելու իրավաբանական անձի նկատմամբ:
2. Ի լրումն այն դեպքերի, որոնք արդեն սահմանված են սույն հոդվածի 1-ին կետում, յուրաքանչյուր Կողմ կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են ապահովելու համար իրավաբանական անձի պատասխանատվությունը, երբ հսկողության և վերահսկողության բացակայությունը հնարավոր է դարձնում 1-ին կետում նշված ֆիզիկական անձի կողմից սույն Կոնվենցիայով սահմանված հանցագործության կատարումը այդ իրավաբանական անձի օգտին այն ֆիզիկական անձի կողմից, որը գործում է նրա իշխանության ներքո:
3. Կողմի օրինական սկզբունքների համաձայն` իրավաբանական անձի պատասխանատվությունը կարող է լինել քրեական, քաղաքացիական կամ վարչական:
4. Այսպիսի պատասխանատվությունը չպետք է վնասի այն ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությանը, որոնք կատարել են հանցագործություն: