Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Պաշտպանվող համակարգչային տվյալների արագ պահպանումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Պաշտպանվող համակարգչային տվյալների արագ պահպանումը

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` հնարավորություն տալու համար իր իրավասու մարմիններին կարգավորել կամ նմանապես ձեռք բերել սահմանված համակարգչային տվյալների արագացված պաշտպանություն, ներառյալ փոխանցվող տվյալները, որոնք պահպանվում են համակարգչային համակարգի միջոցով, մասնավորապես, երբ հիմքեր կան ենթադրելու, որ համակարգչային տվյալները խոցելի են, հատկապես կարող են կորչել կամ փոփոխվել:

2. Երբ Կողմը կատարում է վերոհիշյալ 1-ին կետը` անձին կարգադրելով պահպանել անձի տիրապետման կամ հսկողության ներքո գտնվող և պահպանված կոնկրետ համակարգչային տվյալներ, Կողմը պարտավոր է ընդունել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` պարտավորեցնելու տվյալ անձին պահպանել և ապահովել տվյալ համակարգչային տվյալների անձեռնմխելիությունը այնքան ժամանակ, որքան կարող է անհրաժեշտ լինել, բայց ոչ ավելի, քան իննսուն օր, որպեսզի իրավասու մարմինները հնարավորություն ստանան պահանջել այդ տվյալների բացահայտում: Կողմը կարող է նախատեսել, որպեսզի նման կարգադրությունը հետագայում ենթակա լինի երկարաձգման: Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են` պարտավորեցնելու համար պահպանող անձին և այն անձին, որը կպաշտպանի համակարգչային տվյալների գաղտնիությունը, պահելու համար, այսպիսի ընթացակարգերի պարտավորեցնելու իրենց ներպետական օրենսդրությամբ ապահոված ժամանակաընթացքի համար:

3. Սույն հոդվածի համաձայն` լիազորություններն ու ընթացակարգերը ենթարկվում են 14-րդ և 15-րդ հոդվածներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։