Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Արտադրության թույլտվություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Արտադրության թույլտվություն

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի լիազորի իր իրավասու մարմիններին` պահանջելու, որ.

ա) իր տարածքում գտնվող անձը տրամադրի իր տրամադրության կամ հսկողության տակ եղած որոշակի համակարգչային տվյալներ, որոնք պահվում են որևէ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահման միջոցում, և

բ) Կողմի տարածքում ծառայություն տրամադրողը ներկայացնի իր տրամադրության կամ հսկողության տակ գտնվող տեղեկատվությունը բաժանորդների մասին:

2. Սույն հոդվածում սահմանված իրավասություններն ու ընթացակարգերը պետք է լինեն 14-րդ և 15-րդ հոդվածների կարգավորման առարկա:

3. Սույն հոդվածի նպատակների համար «տեղեկատվություն բաժանորդների մասին» տերմինը նշանակում է` ցանկացած տեղեկատվություն` համակարգչային տվյալների տեսքով կամ ցանկացած այլ տեսքով, որը պահվում է ծառայություն տրամադրողի կողմից և վերաբերում է նրա կողմից տրամադրված փոխանցմանը կամ պարունակությանը չվերաբերող ծառայության բաժանորդներին, և որի միջոցով հնարավոր է պարզել.

ա) օգտագործված կապի ծառայության տեսակը` հաշվի առնելով տեխնիկական դրույթները և ծառայության ժամանակահատվածը,

բ) բաժանորդի ինքնությունը, փոստի կամ տեղակայման հասցեն, հեռախոսի և կապի այլ տեսակի համարները, տեղեկատվությունը հաշիվների և վճարումների մասին, որոնք հայտնի են ծառայության պայմանագրի կամ համաձայնագրի հիման վրա,

գ) ցանկացած այլ տեղեկատվություն կապի սարքավորումների տեղադրման վայրի վերաբերյալ, որը հայտնի է ծառայության պայմանագրի կամ համաձայնագրի հիման վրա:

Վերնագիր 4. Պահված համակարգչային տվյալների որոնում և առգրավում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։