Հոդված 19. Պահված համակարգչային տվյալների որոնում և առգրավում
Հոդված 19. Պահված համակարգչային տվյալների որոնում և առգրավում
1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` լիազորելու համար իր իրավասու մարմիններին` իր տարածքում որոնելու կամ մուտք գործելու.
ա) որևէ համակարգչային համակարգ կամ դրա մի մասը և այնտեղ պահվող համակարգչային տվյալների մեջ, և
բ) համակարգչային տվյալների պահման որևէ միջոց, որում կարող են պահված լինել համակարգչային տվյալները:
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` երաշխավորելու այն, որ երբ իր մարմինները որոնում կամ մուտք են գործում առանձնահատուկ համակարգչային համակարգ կամ դրա մի մասը, համաձայն 1-ին կետի «ա» ենթակետի, և հիմքեր ունեն կարծելու, որ որոնվող տվյալները պահված են իրենց իրավասության տարածքում գտնվող մեկ այլ համակարգչային համակարգում կամ դրա մի մասում, և նման տվյալների մեջ թույլատրվում է օրինական մուտք գործել, կամ այն օրինական կերպով հասանելի է սկզբնական համակարգին, մարմինները պետք է հնարավորություն ունենան արագորեն որոնելու կամ մուտք գործելու այլ համակարգ:
3. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` լիազորելու համար իր իրավասու մարմիններին` առգրավելու կամ պաշտպանելու այն համակարգչային տվյալները, որոնց մեջ մուտք էր գործվել 1-ին կամ 2-րդ կետի համաձայն: Այս միջոցները պետք է ներառեն հետևյալ իրավասությունները.
ա) առգրավել կամ պաշտպանել որևէ համակարգչային համակարգը կամ դրա մի մասը կամ համակարգչային տվյալների պահման միջոցը,
բ) պատճենահանել այդ համակարգչային տվյալները և պահել պատճենները,
գ) ապահովել համապատասխան ձևով պահված համակարգչային տվյալների ամբողջականությունը,
դ) անհասանելի դարձնել կամ տեղափոխել համակարգչային տվյալները հասանելի համակարգչային համակարգ:
4. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` լիազորելու համար իր իրավասու մարմիններին` 1-ին և 2-րդ կետերում սահմանված միջոցները ձեռնարկելու նպատակով անհրաժեշտ տեղեկություններ ստանալ այն անձից, որը գիտելիքներ ունի համակարգչային համակարգի գործելու կամ համակարգչային տվյալների պաշտպանվածության միջոցների մասին:
5. Սույն հոդվածում սահմանված լիազորություններն ու ընթացակարգերը պետք է լինեն 14-րդ և 15-րդ հոդվածների կարգավորման առարկա:
Վերնագիր 5. Համակարգչային տվյալների հավաքումը իրական ժամանակում