Անցնել բովանդակությանը

Հոդված 24. Հանձնում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Հանձնում

1. ա) Սույն հոդվածը վերաբերում է Կողմերի միջև հանձնմանը սույն Կոնվենցիայի 2-րդից 11-րդ հոդվածում սահմանված քրեական հանցագործությունների համար` պայմանով, որ նշված լինի, որ դրանք պատժելի են երկու Կողմերի օրենսդրությամբ և նախատեսում են ազատազրկում առնվազն մեկ տարի առավելագույն ժամկետով կամ ավելի խիստ պատիժ:

բ) Երբ պետք է կիրառվի այլ նվազագույն պատիժ, համաձայն միասնականացման կամ փոխադարձ պարտավորեցնող օրենսդրության կամ հանձնման մասին պայմանագրի, այդ թվում նաև` Հանձնման մասին եվրոպական Կոնվենցիայի (ETS հմ. 24) հիման վրա ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, որոնք կիրառելի են երկու կամ ավելի Կողմերի միջև, սահմանվում է նման պայմանավորվածության կամ պայմանագրի համար նախատեսված նվազագույն պատիժը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նկարագրված քրեական հանցագործությունները պետք է համարվեն հանձնում նախատեսող և ներգրավվեն Կողմերի միջև կնքված հանձնման մասին ցանկացած պայմանագրում: Կողմերը պարտավորվում են միմյանց միջև կնքվելիք հանձնման մասին պայմանագրերում ներառել նման հանցագործությունները որպես հանձնում նախատեսող հանցագործություններ:

3. Եթե Կողմը, որը կատարում է պայմանագրի առկայությամբ պայմանավորված հանձնում, ստանում է հանձնման մասին հարցում մեկ այլ Կողմից, որի հետ չունի հանձնման մասին պայմանագիր, կարող է սույն Կոնվենցիան համարել որպես իրավական հիմք հանձնման համար սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ցանկացած քրեական հանցագործության առնչությամբ:

4. Կողմերը, որոնք չեն կատարում պայմանագրի առկայությամբ պայմանավորված հանձնում, պետք է ճանաչեն միմյանց միջև սույն հոդվածի 1-ին կետում սահմանված քրեական հանցագործությունները որպես հանձնում նախատեսող հանցագործություններ:

5. Հանձնումը պետք է հարցվող Կողմի օրենսդրությամբ կամ հանձնման մասին համապատասխան պայմանագրերով սահմանված հանգամանքների կարգավորման առարկա լինի, ներառյալ այն հիմքերը, որոնցով հարցվող Կողմը կարող է մերժել հանձնումը:

6. Եթե սույն հոդվածի 1-ին կետում սահմանված քրեական հանցագործության համար հանձնումը մերժվում է միայն տվյալ անձի քաղաքացիության պատճառով կամ նրա համար, որ հարցվող Կողմը համարում է, որ իրավազոր է այդ հանցագործության կապակցությամբ, ապա հարցվող Կողմը պետք է հետաքննության նպատակով գործը ներկայացնի իր իրավասու մարմիններին և համապատասխան կարգով տեղեկացնի հարցում կատարած Կողմին վերջնական արդյունքների մասին: Նշված մարմինները պետք է որոշում ընդունեն և հետաքննությունն ու դատավարությունն իրականացնեն այն նույն կարգով, որով իրականացնում են այդ Կողմի օրենսդրության շրջանակներում ցանկացած այլ նույնանման հանցագործության դեպքում:

7. ա) Պայմանագրի բացակայության դեպքում յուրաքանչյուր Կողմ պետք է ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու իր փաստաթղթերը ի պահ հանձնելու ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին փոխանցի հանձնման կամ նախնական կալանքի հարցում կատարելու կամ ստանալու համար պատասխանատու յուրաքանչյուր մարմնի անվանումն ու հասցեն:

բ) Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է սահմանի և անընդհատ նորացնի Կողմերի նշանակած մարմինների ցանկը: Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ ցանկում պարունակվող մանրամասները միշտ լինեն ճիշտ:

Վերնագիր 3. Փոխադարձ աջակցությանն առնչվող ընդհանուր սկզբունքներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։