Հոդված 26. Ինքնաբերական տեղեկատվություն
Հոդված 26. Ինքնաբերական տեղեկատվություն
1. Կողմը կարող է իր ներպետական օրենսդրության սահմաններում և առանց նախնական հարցման փոխանցել մեկ այլ Կողմի իր սեփական հետաքննության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը, երբ գտնում է, որ նման տեղեկատվության բացահայտումը կարող է աջակցել ստացող Կողմին սույն Կոնվենցիային համապատասխան նույնացված քրեական հանցագործությունների հետաքննություն կամ հետապնդում սկսելու գործում կամ կարող է հանգեցնել այդ Կողմի կողմից համագործակցության մասին հարցման՝ սույն գլխին համապատասխան:
2. Մինչև նման տեղեկատվության տրամադրումը տրամադրող Կողմը կարող է խնդրել, որ այն պահվի գաղտնի կամ օգտագործվի միայն հատուկ պայմանների առկայությամբ: Եթե ստացող Կողմը չի կարող կատարել նման խնդրանքը, նա պետք է այդ մասին տեղեկացնի տրամադրող Կողմին, որն այնուհետև պետք է որոշի` տրամադրե՞լ տվյալ տեղեկատվությունը, թե ոչ: Եթե ստացող Կողմն ընդունում է, որ տվյալ տեղեկատվությունը հանդիսանում է հատուկ պայմանների կարգավորման առարկա, ապա նա պետք է պարտավորված լինի դրանցով:
Վերնագիր 4. Համապատասխան միջազգային համաձայնագրերի բացակայության դեպքում փոխադարձ աջակցության մասին հարցումներին վերաբերող ընթացակարգեր