Հոդված 28. Գաղտնիությունը և օգտագործման սահմանափակումը
Հոդված 28. Գաղտնիությունը և օգտագործման սահմանափակումը
1. Այն դեպքում, երբ հարցում կատարած և հարցվող Կողմերի միջև չկա նույնանման կամ փոխադարձաբար պարտավորեցնող օրենսդրության հիման վրա կնքված փոխաջակցության մասին պայմանագիր կամ համաձայնագիր, պետք է կիրառվեն սույն հոդվածի դրույթները: Սույն հոդվածի դրույթները չպետք է կիրառվեն այն դեպքերում, երբ գոյություն ունի նման պայմանագիր, պայմանավորվածություն կամ օրենսդրություն, և եթե համապատասխան Կողմերը չեն համաձայնել դրանց փոխարեն կիրառել սույն հոդվածի ցանկացած կետ կամ բոլոր կետերը:
2. Հարցվող Կողմը կարող է տեղեկատվություն կամ նյութեր տրամադրել` ի պատասխան որևէ հարցման, ինչը կապված է այն պայմանի հետ, որ այն.
ա) գաղտնի էր պահված այն դեպքերում, երբ փոխադարձ իրավական աջակցության մասին հարցումը չի կարող բավարարվել նման պայմանի բացակայության հետևանքով, կամ
բ) չէր օգտագործվել, տվյալ հարցման մեջ պարունակվողներից բացի, հետաքննության կամ հետապնդման այլ կարիքների համար:
3. Եթե հարցում կատարած Կողմը չի կարող կատարել 2-րդ կետում նշված պայմանը, նա պետք է անհապաղ տեղեկացնի մյուս Կողմին, որն այնուհետև պետք է որոշի, այնուամենայնիվ, տրամադրե՞լ տվյալ տեղեկատվությունը, թե ոչ: Երբ հարցում կատարած Կողմը ընդունում է պայմանը, նա պետք է պարտավորված լինի դրանով:
4. Ցանկացած Կողմ, որը տրամադրում է 2-րդ կետին վերաբերող տեղեկատվություն կամ նյութեր, կարող է դիմել մյուս Կողմին, որպեսզի վերջինս հայտնի, տվյալ պայմանի հետ կապված, նման տեղեկատվության կամ նյութի օգտակարության մասին:
Բ ա ժ ի ն 2
Առանձնահատուկ դրույթներ
Վերնագիր 1. Փոխադարձ աջակցության վերաբերյալ դրույթային միջոցներ