Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Պահված համակարգչային տվյալների արագ պահպանում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Պահված համակարգչային տվյալների արագ պահպանում

1. Որևէ Կողմ կարող է դիմել մեկ այլ Կողմի, որպեսզի վերջինս պահանջի կամ այլ կերպ իրագործի այն տվյալների արագ պահպանումը, որոնք պահված են համակարգչային համակարգի միջոցներում, որոնք գտնվում են այդ մյուս Կողմի տարածքում, և որոնց հետ կապված` հարցում կատարած Կողմը մտադրված է փոխադարձ աջակցության մասին հարցում անել որոնման կամ մուտքի, առգրավման կամ պահպանության կամ նշված տվյալների բացահայտման նպատակով:

2. 1-ին կետի շրջանակներում արված պահպանման մասին հարցման մեջ պետք է նշվի.

ա) պահպանման համար դիմող մարմինը,

բ) այն հանցանքը, որը քրեական հետաքննության կամ հետապնդման առարկա է, և համապատասխան փաստերի համառոտ ամփոփումը,

գ) պահպանման համար նախատեսված համակարգչային տվյալները և դրանց կապը տվյալ հանցագործության հետ,

դ) տրամադրության տակ եղած ցանկացած տեղեկատվություն, որը նույնացնում է պահված համակարգչային տվյալները պահողին կամ համակարգչային համակարգի գտնվելու վայրը,

ե) պահպանման անհրաժեշտությունը, և

զ) այն, որ Կողմը մտադրված է փոխադարձ աջակցության մասին հարցում անել որոնման կամ մուտքի, առգրավման կամ պահպանության կամ նշված տվյալների բացահայտման նպատակով:

3. Որևէ այլ Կողմից հարցում ստանալիս հարցվող Կողմը պետք է, իր ներպետական օրենսդրության համաձայն, ձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները` նշված տվյալներն արագ պահպանելու համար: Հարցմանը պատասխանելու նպատակով` նման պահպանումը տրամադրելու համար որպես պայման չպետք է պահանջվի երկակի քրեականացումը:

4. Որոնման կամ մուտքի, առգրավման կամ պահպանության կամ նշված տվյալների բացահայտման նպատակով արված փոխադարձ աջակցության մասին հարցմանը պատասխանելու համար երկակի քրեականությունը որպես պայման պահանջող Կողմը կարող է, կապված սույն Կոնվենցիայի 2-րդից 11-րդ հոդվածներին համապատասխան նույնացված հանցանքների հետ, պահպանել սույն հոդվածի շրջանակներում արված պահպանման մասին հարցմանը պատասխանելու մերժման իրավունքը այն դեպքերում, եթե կան հիմքեր կարծելու, որ բացահայտման ժամանակ երկակի քրեականության պայմանը չի կարող կատարվել:

5. Ի լրումն. պահպանման մասին հարցումը կարող է մերժվել միայն այն դեպքերում, եթե.

ա. հարցումը վերաբերում է այնպիսի հանցանքի, որը հարցվող Կողմը համարում է քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործություն, կամ

բ. հարցման կատարումը, հարցվող Կողմի կարծիքով, կարող է վնաս հասցնել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին և այլ կարևոր շահերին:

6. Երբ հարցվող Կողմը կարծում է, որ պահպանումը չի ապահովի տվյալների հետագա մատչելիությունը կամ կսպառնա գաղտնիությանը կամ այլ կերպ վնաս կհասցնի հարցում կատարած Կողմի հետաքննությանը, նա դրա մասին անհապաղ տեղեկացնում է հարցում կատարած Կողմին, որն այնուհետև որոշում է, թե այնուամենայնիվ, պե՞տք է կատարվի հարցումը, թե ոչ:

7. Ցանկացած պահպանում, որը 1-ին կետում նշված հարցման արդյունք է, պետք է կատարվի ոչ պակաս, քան 60 օր ժամանակահատվածում, որպեսզի հարցում կատարած Կողմը հնարավորություն ունենա հարցում կատարել տվյալների նույնատիպ մուտքի, որոնման, առգրավման կամ նույնատիպ անվտանգության կամ բացահայտման մասին: Այսպիսի հարցմանը պատասխանելուց հետո տվյալների պահումը կշարունակվի, եթե այդ հարցման վերաբերյալ այդպիսի որոշում ընդունվի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։