Հոդված 35. 24/7 ցանցը
Հոդված 35. 24/7 ցանցը
1. Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է նշանակել համապատասխան պատասխանատու անձի, որը հասանելի կլինի շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ, որպեսզի անհապաղ տրամադրի համակարգչային համակարգերին և տվյալների առնչվող քրեական հանցագործությունների հետաքննության, նախաքննության կամ վարույթի հետ առնչվող կամ քրեական հանցագործության վերաբերյալ տվյալների` էլեկտրոնային տեսքով ստացման հետ առնչվող աջակցություն: Այդ աջակցությունը պետք է ներառի հետևյալ միջոցառումների իրականացմանը նպաստելը կամ, եթե ներպետական օրենսդրությամբ և պրակտիկայով դա թույլատրված է, ապա` ուղղակիորեն իրականացնելը.
ա. տեխնիկական խորհրդատվության ապահովում,
բ. տվյալների պահպանում` 29-րդ և 30-րդ հոդվածների համաձայն,
գ. ապացույցների հավաքում, իրավական տեղեկատվության տրամադրում և կասկածյալների լոկալիզացումը:
2. ա. Կողմի պայմանագրային կետը պետք է հնարավորություն ունենա արագ կերպով հաղորդակցվելու այլ Կողմի պայմանագրային կետի հետ:
բ. Եթե Կողմի կողմից նշանակված պայմանագրային կետը չի հանդիսանում այդ Կողմի մարմին կամ մարմիններ, որը պատասխանատու է միջազգային փոխադարձ աջակցության կամ հանձնման համար, պայմանագրային կետը պետք է համոզված լինի, որ նա կարող է անհապաղ, արագ կերպով համագործակցել այդպիսի մարմնի կամ մարմինների հետ:
3. Ցանցի գործողությունը հեշտացնելու համար յուրաքանչյուր Կողմ պետք է համոզված լինի, որ անձնակազմը պատրաստված և ապահովված է սարքավորումներով:
Գ լ ու խ IV
Եզրափակիչ դրույթներ