Անցնել բովանդակությանը

Հոդված 39. Կոնվենցիայի ազդեցությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39. Կոնվենցիայի ազդեցությունը

1. Սույն Կոնվենցիայի նպատակն է լրացնել Կողմերի միջև կիրառվող բազմակողմ և երկկողմ պայմանագրերը կամ համաձայնագրերը` ներառյալ հետևյալների դրույթները.

- Հանձնման մասին եվրոպական Կոնվենցիա. ստորագրման համար բաց է Փարիզում` 1957 թ. դեկտեմբերի 13-ից (ETS N. 24),

- Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական Կոնվենցիա. ստորագրման համար բաց է Ստրասբուրգում` 1959 թ. ապրիլի 20-ից (ETS N. 30),

- Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական Կոնվենցիայի լրացուցիչ Արձանագրություն. ստորագրման համար բաց է Ստրասբուրգում` 1978 թ. մարտի 17-ից (ETS N. 99):

2. Եթե երկու կամ ավելի Կողմեր արդեն կնքել են համաձայնագիր կամ պայմանագիր Կոնվենցիայում նշված առարկայի վերաբերյալ կամ այլ կերպ հաստատել են իրենց հարաբերությունները այս առարկայի վերաբերյալ կամ պատրաստվում են այդ անել հետագայում, նրանք հնարավորություն կունենան կիրառելու այդ համաձայնագիրը կամ պայմանագիրը կամ, համապատասխանաբար, կարգավորելու իրենց հարաբերությունները: Այնուամենայնիվ, երբ Կողմերը հաստատում են իրենց հարաբերությունները սույն Կոնվենցիայի առարկայի վերաբերյալ այլ կերպ, քան դա կարգավորվում է դրանով, նրանք պետք է դա կատարեն այնպես, որ դա չհակասի Կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին:

3. Ոչինչ սույն Կոնվենցիայում չպետք է ներազդի Կողմի այլ իրավունքների, սահմանափակումների, պարտավորությունների և պատասխանատվությունների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։