Հոդված 42. Վերապահումներ
Հոդված 42. Վերապահումներ
Ցանկացած Պետություն ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու ժամանակ կարող է հայտարարել, որ ինքը կատարում է մեկ կամ ավելի վերապահումներ՝ կապված 4-րդ հոդվածի 2-րդ կետի, 6-րդ հոդվածի 3-րդ կետի, 9-րդ հոդվածի 4-րդ կետի, 10-րդ հոդվածի 3-րդ կետի, 11-րդ հոդվածի 3-րդ կետի, 14 -րդ հոդվածի 3-րդ կետի, 22-րդ հոդվածի 2-րդ կետի, 29-րդ հոդվածի 4-րդ կետի և 41-րդ հոդվածի 1-ին կետի հետ: Այլ վերապահումներ չեն կարող արվել: