Անցնել բովանդակությանը

Հոդված 44. Փոփոխություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 44. Փոփոխություններ

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում փոփոխություններ կատարել, և այդ առաջարկությունը Եվրոպայի խորհրդի քարտուղարի կողմից պետք է փոխանցվի Եվրոպայի խորհրդի բոլոր անդամներին, յուրաքանչյուր ոչ անդամ պետության, որը մասնակցել է Կոնվենցիայի մշակման գործին, ինչպես նաև ցանկացած ոչ անդամ պետության, որը միացել է կամ հրավիրվել է` միանալու սույն Կոնվենցիային՝ համաձայն 37-րդ հոդվածի դրույթների:

2. Յուրաքանչյուր Կողմի կողմից առաջարկված փոփոխություն պետք է փոխանցվի Քրեական հարցերով եվրոպական կոմիտեին (CDPC), որը պետք է ներկայացնի այդ փոփոխության վերաբերյալ իր կարծիքը Նախարարների կոմիտեին:

3. Նախարարների կոմիտեն ուսումնասիրում է առաջարկված փոփոխությունն ու Քրեական հարցերով եվրոպական կոմիտեի ներկայացրած կարծիքը և Կոնվենցիայի մասնակից ոչ անդամ պետությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է ընդունել փոփոխությունը:

4. Համաձայն սույն հոդվածի 3-րդ պարբերության` Նախարարների կոմիտեի կողմից ընդունված ցանկացած փոփոխության տեքստ կփոխանցվի Կողմերին` ընդունելու համար:

5. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի Գլխավոր քարտուղարին դրա ընդունման մասին բոլոր Կողմերին տեղեկացնելուց հետո` երեսուներորդ օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։