Հոդված 6. Սարքերի չարաշահում
Հոդված 6. Սարքերի չարաշահում
1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով.
ա) արտադրությունը, վաճառքը, օգտագործման, ներմուծման, տարածման համար հայթայթելը և այլ կերպ մատչելի դարձնելը.
i. սարքը, ներառյալ համակարգչային ծրագիրը, նախատեսված կամ հարմարեցված առաջին հերթին վերը նշված 2-5-րդ հոդվածներում սահմանված յուրաքանչյուր հանցագործության կատարման համար,
ii. համակարգչի ծածկագիրը, մուտքի կոդը կամ նման տվյալները, որոնց միջոցով ամբողջությամբ կամ մասամբ հնարավոր է մուտք գործել համակարգչային համակարգ,
վերը նշված 2-ից 5-րդ հոդվածներում սահմանված յուրաքանչյուր հանցագործության կատարման նպատակով,
բ) առարկային տիրապետելն այն է, նշված «ա» կետի i կամ ii ենթակետերում, որ օգտագործվի վերը նշված 2-5-րդ հոդվածներում սահմանված յուրաքանչյուր հանցագործության կատարման նպատակով: Կողմը կարող է օրենքով պահանջել, որ մի շարք այդպիսի առարկաներ ձեռք բերվեն մինչև քրեական պատասխանատվության ենթարկելը:
2. Սույն հոդվածը չպետք է մեկնաբանվի որպես քրեական պատասխանատվության հարկադրանք, երբ արտադրությունը, վաճառքը, օգտագործման, ներմուծման, տարածման համար հայթայթելը և այլ կերպ մատչելի դարձնելը կամ տիրապետումը, որը վերաբերում է սույն հոդվածի 1-ին կետին, սույն Կոնվենցիայի 2-րդից 5-րդ հոդվածներում նշված հանցագործությունների կատարման նպատակով չէ, ինչպես, օրինակ, համակարգչային համակարգի թույլատրող ստուգումը կամ պաշտպանությունը:
3. Յուրաքանչյուր Կողմ կարող է սույն հոդվածի 1-ին կետը չկիրառելու իրավունք վերապահել` պայմանով, որ վերապահումը չվերաբերի 1-ին հոդվածի «ա» կետի ii ենթակետում նշված առարկաների վաճառքին, տարածմանը կամ այլ դեպքում մատչելի դարձնելուն:
Վերնագիր 2. Համակարգչին առնչվող հանցագործություններ