Հոդված 8. Համակարգչին առնչվող խարդախություն
Հոդված 8. Համակարգչին առնչվող խարդախություն
Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով մեկ ուրիշ անձի սեփականության կորուստ պատճառելը.
ա) համակարգչային տվյալների ցանկացած մուտքով, փոփոխությամբ, ոչնչացմամբ կամ արգելմամբ,
բ) համակարգչային համակարգի գործողության ցանկացած աղավաղմամբ,
խարդախ և անազնիվ մտադրությամբ, անօրեն` իր կամ մեկ ուրիշ անձի համար տնտեսական շահ հայթայթելու նպատակով:
Վերնագիր 3. Բովանդակությանն առնչվող հանցագործություններ