Հոդված 138.6. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը
Հոդված 138.6. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը
1. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է Երևանի ավագանին արձակելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:
2. Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հրապարակվում է Երևանի ավագանին արձակելու մասին որոշման հետ միաժամանակ։
3. Երևանի ավագանու արտահերթ ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 39 օր առաջ:
4. Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ավագանու անդամների թեկնածուների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն։
5. Կուսակցությունների թեկնածուների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20, և ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
(138.6-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-6-Ն)