Հոդված 138.16. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության նախընտրական հիմնադրամը
Հոդված 138.16. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության նախընտրական հիմնադրամը
1. Երևանի ավագանու անդամների թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իր լիազոր ներկայացուցչի անունով կարող է հիմնել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից:
2. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների հիմնադրամում մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը:
3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչև նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով կամավոր մուծում։
4. Նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունն իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչև 60000-ապատիկը չգերազանցող գումար:
(138.16-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-6-Ն)