ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 30.4 · ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 138.14. Երևանի ավագանու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները
Հոդված 138.14. Երևանի ավագանու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները
1. Այն թեկնածուները, ովքեր պետական կամ համայնքային ծառայողներ են, գրանցման պահից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց:
2. Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից:
3. Ընտրություններին մասնակցելու ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատել է մինչև գրանցվելը:
Թեկնածուն գրանցվելուց հետո ցանկացած ժամանակ, սակայն ոչ ուշ, քան քվեարկությունից 10 օր առաջ, իրավունք ունի հանելու իր թեկնածությունը:
(138.14-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-6-Ն)