Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-06-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 12 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ, ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 63.1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ամփոփելու կարգը

գործել է մինչև 2011-06-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 63.1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ամփոփելու կարգը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան` ամփոփում է ընտրատարածքում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր հետո, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքում կատարված վերահաշվարկների արդյունքները, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփում է ընտրատարածքում ընտրությունների արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:

3. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունում նշվում են՝

1) քվեարկության մասնակիցների թիվը (Բ) (լրացվում է գրանցված և քվեաթերթիկներ uտացած ընտրողների uտորագրությունների թիվը).

1.1) (ենթակետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)

2) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) և ելունդների համարները.

2.1) (ենթակետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)

3) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).

4) (ենթակետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)

5) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).

6) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).

7) յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1) (հավասար է թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին) (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում հավասար է թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին).

9.1) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ).

10) (ենթակետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)

11) անճշտությունների չափը:

Ընտրատարածքում (համայնքում) անճշտությունների չափը հավասար է ընտրատարածքում (համայնքում) ընդգրկված տեղամասերի անճշտությունների գումարին:

4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

5. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:

6. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:

7. Արձանագրությունը վավերացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում ընտրության արդյունքների վերաբերյալ:

8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կազմված արձանագրությունը, արձանագրության և ընդունած որոշումների օրինակները պաշտոնապես ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

9. Արձանագրության մեկ օրինակը փակցվում է հանձնաժողովում՝ տեսանելի տեղում՝ սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտվելուց անմիջապես հետո։

10. Թեկնածուի վստահված անձի, հանձնաժողովի անդամի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

11. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կազմվող արձանագրությունների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

(63.1-ին հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, խմբ., լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։