Անցնել բովանդակությանը
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 30.5 · ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 138.15. Նախընտրական քարոզչությունը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 138.15. Նախընտրական քարոզչությունը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

1. Նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքի 18-23 հոդվածներով սահմանված կարգով:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովում է հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերաժամերից անվճար և վճարովի օգտվելու հավասար հնարավորություններ։

3. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և ժամանակացույցով:

Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից օգտվելու ժամանակացույցը սահմանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անցկացվող վիճակահանության միջոցով:

4. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 15 և 25 րոպե:

5. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 80 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 25 և 40 րոպե:

(138.15-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-6-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։