Հոդված 99. Պատգամավորության թեկնածու առաջադրելու իրավունքը
Հոդված 99. Պատգամավորության թեկնածու առաջադրելու իրավունքը
1. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:
2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության նախընտրական դաշինք կազմավորելու դեպքում:
3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող ընդգրկվել այլ կուսակցությունների դաշինքում:
4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:
5. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունները նշանակելուց հետո կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:
6. Կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները կազմվում են դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ցուցակից: Դաշինքի ընտրական ցուցակներում թեկնածուների հերթականությունը որոշվում է դաշինքում ընդգրկված կուսակցությունների համատեղ խորհրդակցությունների ընթացքում:
7. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ցուցակից հանվում են այդ կուսակցության ներկայացրած թեկնածուների անունները:
8. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները` սույն օրենսգրքի 104 հոդվածով սահմանված կարգով, և քաղաքացիները` ինքնաառաջադրմամբ` սույն օրենսգրքի 105 հոդվածով սահմանված կարգով:
(99-րդ հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, 16.11.07 ՀՕ-219-Ն)