Հոդված 132. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային արձանագրություններն ամփոփելու կարգը
Հոդված 132. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային արձանագրություններն ամփոփելու կարգը
(վերնագիրը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)
1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների դեպքում քվեարկությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունները կազմվում են առանձին:
2. (կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)
3. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունները կազմվում են սույն օրենսգրքի 63.1 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում:
4. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունն ստորագրում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները: Արձանագրությունը կնքվում է հանձնաժողովի կնիքով: Եթե հանձնաժողովի որևէ անդամի ստորագրություն բացակայում է, ապա այդ մասին նշվում է արձանագրությունում:
(132-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)