Հոդված 101. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելը
Հոդված 101. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելը
1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցվում է, եթե կուսակցությունը սահմանված ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացրել է` 1) նվազագույն աշխատավարձի 2500-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.
2) տեղեկանք՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.
3) տեղեկանք՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
4) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuանալու և Հայաuտանի Հանրապետությունում մշտապեu բնակվելու մաuին տեղեկանքների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռoրյա ժամկետում:
Լիազորված պետական մարմինը մերժում և դիմումատուին չի տրամադրում նշված ձևի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պահանջները:
2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Առարկություն չլինելու դեպքում ցուցակը համարվում է գրանցված: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվել կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը:
4. Ազգային ժողովի ընտրություններին մաuնակցելու հայտ ներկայացրած կուuակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից` մինչև կուuակցության (կուuակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իuկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում փոխանցվում է նախընտրական հիմնադրամ:
(101-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, խմբ., լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)