Հոդված 105. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն ինքնաառաջադրման կարգով
Հոդված 105. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն ինքնաառաջադրման կարգով
1. Քաղաքացին ինքնաառաջադրման կարգով Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու մաuին դիմումը ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով uույն oրենuգրքի 117 հոդվածի 6-րդ կետով uահմանված ժամկետում:
Ինքնաառաջադրման մասին դիմումը պետք է պարունակի uույն oրենuգրքի 106 հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունները:
2. Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացնում է երկու լիազոր ներկայացուցչի մաuին` uույն oրենuգրքի 67 հոդվածի 9-րդ կետում նշված տվյալներով նրանց տրված լիազորագրերը` նոտարական կարգով վավերացված:
3. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացին նշված փաuտաթղթերը ներկայացնում է անձամբ կամ իր լիազոր ներկայացուցչի միջոցով:
4. Ինքնաառաջադրման մասին դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
(105-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ. 16.11.07 ՀՕ-219-Ն)