Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 20 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 109. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 109. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

(վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)

1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`

1) կորցրել է ընտրական իրավունքը.

2) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

3) մահացել է.

4) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.

5) խախտել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը:

2. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը (բացառությամբ մահվան դեպքի) և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: Մահվան հետևանքով գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին:

3. (կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)

4. (կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)

(109-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։