Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-06-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 21 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 111. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

գործել է մինչև 2011-06-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 111. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

1. Այն թեկնածուները, ովքեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ են, գրանցման պահից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց:

2. Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը:

3. Ընտրություններին մասնակցելու ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատել է մինչև գրանցվելը:

4. Թեկնածուները, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն գրավոր դիմում ներկայացնելու դեպքում, իրավունք ունեն հանել իրենց թեկնածությունը: Թեկնածությունը հանելու դեպքում ընտրական գրավը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

5. Կուսակցությունները, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն գրավոր դիմում ներկայացնելու դեպքում, իրավունք ունեն հանել իրենց ընտրական ցուցակները, ինչպես նաև հանել ցուցակում գրանցված ցանկացած թեկնածուի` կուսակցության մշտապես գործող մարմնի (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած) որոշմամբ: Այդ որոշումն անհապաղ ներկայացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Քվեարկության ավարտից հետո կուսակցության ընտրական ցուցակում փոփոխություններ կատարել չի թույլատրվում:

6. (կետն ուժը կորցրել է 08.06.10 ՀՕ-82-Ն)

(111-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, 16.11.07 ՀՕ-219-Ն, փոփ. 08.06.10 ՀՕ-82-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։