Անցնել բովանդակությանը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 25 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 122. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 122. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները

1. Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում, առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված անձինք:

2. Ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում, առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված անձինք:

3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության մարմինների և դատախազության աշխատակիցները:

(122-րդ հոդվածը լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-6-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։