ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 30.1 · ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 138.2. Ընտրելու իրավունքը Երևանի ավագանու ընտրության ժամանակ
Հոդված 138.2. Ընտրելու իրավունքը Երևանի ավագանու ընտրության ժամանակ
1. Երևանի ավագանու ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունի, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք:
(138.2-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-6-Ն)