Հոդված 138.9. Ընտրական գրավը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ
Հոդված 138.9. Ընտրական գրավը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ
1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) 2000-ապատիկի չափով:
2. Մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններին ընտրական գրավի գումարը վերադարձվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո` ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։
3. Ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է։
4. Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե։
(138.9-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-6-Ն)