Հոդված 140. Անցումային դրույթներ
Հոդված 140. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 2-օրյա ժամկետում, լիազոր մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովին է տրամադրում Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը` ըստ ընտրատարածքների և ընտրատարածքում ընդգրկված համայնքների:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10-օրյա ժամկետում, ընտրատարածքների սահմանները փոփոխության կարող են ենթարկվել, եթե ընտրողների ազգային գրանցամատյանի տվյալների հիման վրա գործող բաժանման համար չեն պահպանվել սույն օրենսգրքի 17.1 հոդվածի 4-րդ կետի պահանջները:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դատական ծառայող անդամի տվյալները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ է ներկայացվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 7 օրվա ընթացքում` մինչև ժամը 18.00-ն, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների տվյալները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի նշանակումից հետո` 10 օրվա ընթացքում` մինչև ժամը 18.00-ն:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատական ծառայողների մասնագիտական դասընթացները կազմակերպվում և անցկացվում են մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցկացվում են ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների` ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ:
6. Սույն օրենքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար գործում է այն համայնքների դեպքում, որտեղ ընտրությունները նշանակվել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
(140-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)