Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-06-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Հոդված 15. Ընտրական տեղամասերը

գործել է մինչև 2011-06-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 15. Ընտրական տեղամասերը

1. Քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով կազմավորվում են ընտրական տեղամասեր` հերթական համարակալմամբ:

2. Լիազոր մարմինը կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանումը համայնքների ղեկավարների և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկությունից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ընտրողների ընտրական իրավունքների իրականացման համար:

3. Քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ զինվորական մասերի ղեկավարները լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին են ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների, քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ տեղամասային կենտրոններ են կազմավորվում նաև կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

5. (կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-1-Ն)

6. Ընտրական տեղամասն ընդգրկում է ոչ ավելի, քան 2000 ընտրող: Սույն կետով սահմանված թիվը կարող է փոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման դեպքում, բայց ոչ ավելի, քան մեկ տոկոսի չափով:

7. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր համայնքների բնակավայրեր:

(15-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-79-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։