Հոդված 68. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումն ինքնաառաջադրման կարգով
Հոդված 68. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումն ինքնաառաջադրման կարգով
1. Քաղաքացին ինքնաառաջադրման կարգով Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու մաuին դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում uույն oրենuգրքի 89 հոդվածի 1-ին կետով uահմանված ժամկետում:
Ինքնաառաջադրման մասին դիմումը պետք է պարունակի առաջադրվող քաղաքացու`
1) ազգանունը, անունը, հայրանունը.
2) ծննդյան տարեթիվը, ամիuը, ամuաթիվը.
3) բնակության վայրը.
4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
5) կուuակցական պատկանելությունը.
6) անձնագրի համարը.
7) ստորագրությունը և ներկայացման ամսաթիվը:
Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացնում է uույն oրենuգրքի 72 հոդվածի 2-րդ կետով uահմանված փաստաթղթերը և երկու լիազոր ներկայացուցչի մաuին` uույն oրենuգրքի 67 հոդվածի 9-րդ կետում նշված տվյալներով նրանց տրված լիազորագրերը` նոտարական կարգով վավերացված:
2. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացին նշված փաuտաթղթերը ներկայացնում է անձամբ կամ իր լիազոր ներկայացուցչի միջոցով:
3. Ինքնաառաջադրման մասին դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
4. (կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
(68-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ. 16.11.07 ՀՕ-219-Ն)