Հոդված 82. Քվեաթերթիկները
Հոդված 82. Քվեաթերթիկները
1. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուի (թեկնածուների) ազգանունը` այբբենական հերթականությամբ, անունը, հայրանունը և առաջադրող կուսակցության անվանումը, իսկ ինքնաառաջադրման կարգով առաջադրվելու դեպքում` «ինքնաառաջադրում» բառը:
2. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում և պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին` քվեարկության նախորդ օրը:
3. Քվեաթերթիկները հատկացվում են տեղամասի ընտրողների ցուցակի թվից մինչև 3 տոկոս ավելի քանակով:
(82-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 16.11.07 ՀՕ-219-Ն)